Սիրիայում ավելի քան երկու տասնյակ քաղաքական կուսակցություններ կողմ են արտահայտվել Դամասկոսում հրավիրել  սիրիական ընդդիմության համազգային խորհուրդ:

Խորհրդի ժամանակ կքննարկվի իշխանությունների հետ երկխոսություն սկսելու առաջարկը` առանց նախապայմանների, որի նպատակը կլինի երկրի միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանումը` բացառելով արտաքին ուժերի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Փոփոխությունների եւ ազատագրման ժողովրդական ճակատի ղեկավարության անդամ Կադրի Ջամիլը նշեց, որ խորհրդակցությանը կարող են մասնակցել ցանկացած  կուսակցություններ  եւ ուղղությունները` պայմանով, որ նրանք  կընդունեն հիմնական սկզբունքները` արտաքին միջամտության մերժումը եւ բռնությունների դադարեցման անհրաժեշտությունը: