Նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարը կայցելի Քուվեյթ: Այդ մասին հայտարարել է Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: 

Այցի շրջանակում կստորագրվեն համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր, ասվում է Հայաստանի եւ Քուվեյթի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ Չարչօղլյանի հայտարարության մեջ:

Նախատեսվում է նաեւ Երեւանի քաղաքապետի այցը Էլ Քուվեյթ նահանգ` նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ Սաբահի հրավերով: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանն իր հերթին կընդունի քուվեյթա-հայկական խորհրդարանական ընկերության խմբի  պատվիրակությանը, հայտնում է KUNA ընկերությունը:

Հայաստանի մայաքաղաքում մինչեւ տարեվերջ տեղի կունենա Քուվեյթի մշակույթի  շաբաթ:

Ըստ դեսպանի` երկրները նաեւ համագործակցում են առողջապահության ոլորտում: Բանակցություններ են տարվում Քուվեյթի բժշկական հաստատություններում աշխատող հայ բժիշկների քանակի ավելացման ուղղությամբ: