Իտալական Chi ամսագիրը, որը ֆրանսիական Closer ամսագրի հետ միասին մտնում է իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնեի մեդիախմբի մեջ, կատարել է նախկինում տված խոստումը եւ հրապարակել է բրիտանական արքայազն Ուիլյամի կնոջ` Քեյթ Միդլթոնի կիսամերկ նոր լուսանկարները:
Իտալական ամսագրում լույս են տեսել ոչ միայն նախկինում արդեն հրապարակված լուսանկարները, այլ նաեւ մի շարք այլ բացառիկ կադրեր: Բացի այդ, ի տարբերություն ֆրանսիացիների, իտալացիները չեն պղտորել Քեյթի մերկ կրծքի պատկերը, հետեւաբար Ապենինների ընթերցողները կարող են տեսենլ «Մեծ Բրիտանիայի ապագա թագուհու» կազմվածքը, որին նվիրված է պարբերական 19 էջ:
Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, դքսի եւ դքսուհու իրավապաշտպանները նպատակ ունեն ֆրանսիական դատարանի միջոցով արգելել լուսանկարների հետագա հրապարակումը: Իրավապշատպանների մեծամասնությունը կարծում է, որ նման լուսանկարների հրապարակումը կոպտորեն խախտում է ֆրանսիայում գործող խիստ օրենսդրությունը: Սակայն ֆրանսիական դատարանի որոշումը չի տարածվում իտալական պարբերականների վրա, հետեւաբար իտալական Chi ամսագիրը լուսանկարների հրապարակմամբ ռիսկի չի դիմել:





























