Բաքվում սեպտեմբերի 17-ին կանխվել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի կազմակերպման փորձը: 

Դեսպանատան շենքի մոտ  անցնել փորձող  սակավաթիվ մարդկանց խումբը ձերբակալվել է ոստիկանության կողմից:  Ձերբակալվել է 20 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

50 հավատացյալներ փորձել են ակցիա անցկացնել ամերիկյան դեսպանատան մոտ, հայտնում է «Ազատություն» ռադիոն: Ոստիկաններն սկսել են  ցրել ակցիայի մասնակիցներին` ձերբակալելով  ամենաակտիվներին: Ոստիկանությունն իր  գործողությունները մեկնաբանել է նրանով, որ  բողոքի ակցիան  իշխանություների կողմից արտոնված չի եղել:

Քաղաքական եւ հուգեւոր կառույցներից ոչ մեկը չի ստանձնել հակաամերիկյան ակցիայի կազմակերպումը: Իսլամական կուսակցությունը, քննադատելով «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, միաժամանակ հայտարարել էր, որ կապ չունի ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի հետ: