Ավարտվել է հյուսիսամերիկյան ամենախոշոր կինոփառատոններից մեկը, որի 11 օրերի ընթացքում ցուցադրվել են ավելի քան 50 երկրների 372 ֆիլմ: Տորոնտոյի կինոփառատոնի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ չկա պրոֆեսիոնալ ժյուրի. գլխավոր մրցանակակիրը որոշվում է հանդիսատեսի ձայների շնորհիվ:
Բարձրագույն People`s Choice մրցանակին արժանացել է Դեւիդ Ռասելի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմը: Սցենարի հիմնված է Մեթյու Քուիկի համանուն վեպի վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է նախկին ուսուցիչը ութ ամիս հոգեբուժարանում բուժվելուց հետո վերադառնում ծնողների տուն:
Տորոնտոյի մյուս մրցանակները նույնպես անդրադարձել են խելագարության եւ սոցիոպատիայի թեմաներին, օրինակ գլխավոր մրցանակներից մեկը ստացել է Մարտին Մակդոնահի «7 հոգեկան հիվանդներ» ֆիլմը, իսկ վավերագրական կինոյի ոլորտում լավագույնն է ճանաչվել Ջարեդ Լետոյի «Արտեֆակտ» ֆիլմը:
Տորոնտոյի կինոթառատոնի ժամանակ տեղի է ունեցել Ջո Ռայթի «Աննա Կարենինա» նոր էկրանավորման պրեմիերան, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորել է Կիրա Նայթլին: Չնայած կինոքննադատները դրական են գնահատել աշխատանքը, սակայն ֆիլմը դեռեւս մրցանակների չի շահել:





























