Լիբիայում ամերիկյան դեսպանը ստացել է այն, ինչ ցանել է: Այս մասին իր բլոգում  գրել է  Ռուսաստանի գլխավոր կոմունիստ Գեննադի Զյուգանովը: ՌԴԿԿ-ի առաջնորդը մեկնաբանել է Բենգազիում եւ մահմեդական աշխարհում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած դեպքերը:

«Լիբիայում ամերիկացի դեսպանին գնդակահարել են, ինչպես վերջին շանը: Նա եղել է լիբիական «հեղաշրջման» գլխավոր մասնագետը: Նա ստացել է այն, ինչ ցանել է»,-գրել է նա իր միկրոբոլգում:

Օդում մեծ պատերազմի հոտ է գալիս,- շարունակել է քազաքական գործիչը: «Ինդոնեզիայից մինչեւ Լոնդոն` ամենուր ոտքի են ելել: Ամենուր զգացվում է «Ալ-Կաիդայի» սեւ խորհուրդը»,-Զյուգանովին մեջբերում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ռուս կոմունիստների առաջնորդը պնդում է, որ Հյուսիսայում Աֆրիկայում եւ մերձավոր Արեւելքում  ամերիկյան քաղաքականությունը  պարտություն է կրել, ինչը  անպայման կանդրադառնա կայանլիք ընտրությունների արդյունքի վրա:

Հիշեցնենք, որ մահմեդական երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների վրա զանգվածային գրոհների առիթ  է դարձել ամերիկյան հեռուստաընկերության եթերով հեռարձակված  ֆիլմը, որը, հավատացյալների կարծիքով, պղծում է Մուհամեդ մարգարեի անունը: Բողոքի ակցիաները առավել զանգվածային  ծավալների են հասել Լիբիայում, Եգիպտոսում, Յեմենում, մասնակիորեն  նաեւ Սուդանում, Պակիստանում եւ Բանգլադեշում: