Թուրքիայի դատախազությունը սկսել է` 1993 թ-ին վախճանված Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի մարմնի արտաշիրման անհրաժեշտ աշխատանքների նախապատրաստությունները:

Ինչպես փոխանցում է Sabah թերթը, նման հրաման է տվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Դատախազությունը  Թուրքիայի նախագահի հրամանով թղթեր է նախապատրաստում: Հաղորդվում է, որ Օզալի ընտանիքի անդամները արտաշիմի համար թույլտվություն չի տվել, գրում է Trend-ը:

Վերջերս դատախազությունը կրկին սկսել է հետաքննել Օզալի սպանության գործը: Թուրգութ Օզալը վախճանվել է 1993 թ-ին տարօրինակ հանգամանքներում: Պաշտոնական վարկածով  Օզալի մահվան պատճառ է համարվում սրտի անբավարարությունը: Օզալի կինը վստահեցնում է, որ ամուսնուն թունավորել են: