Մոսկվայում սեպտեմբերի 17-ին մեկնարկել է միջազգային «Համագործակցության զինվոր» մրցույթը, որի ընթացքում ԱՊՀ երկրների զինծառայողները մրցելու են մարտական պատրաստության, ռազմական պատմության իմացության եւ պարի մեջ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովն ասել է, թե մրցույթին մասնակցելու համար ժամանել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները:




























