Դոնի Ռոստովի երկաթուղային կայարանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ով փորձել է վաճառել 2,5 կգ չհղկված զմրուխտ եւ ռուբին:
Ոստիկանության փոխանցմամբ, տղամարդուն ձերբակալել են ստուգիչ գնման ընթացքում, երբ օպերատիվ աշխատակիցը քարերով պարկ է գնել 8 մլն ռուբլի արժեքով: Քարերի իրական արժեքը պարզելու են Հարավային դաշնային համալսարանի երկրաբանական համալսարանում, սակայն ըստ նախնական տեղեկությունների, խոսքը մի քանի տասնյակ ռուբլու մասին է:
Ձերբակալվածի մոտից նաեւ նռնակ, գազային «Օսա» ատրճանակ եւ զինամթերք է հայտնաբերվել:




























