ԱՄՆ-ում բացահայտվել են Խորհրդային Միության հետ հնարավոր միջուկային պատերազմի փաստաթղթերը: Խոսքը վերաբերում է թիվ 59 հրահանգին` ստորագրված Ջիմմի Քարթերի կողմից 1980 թ-ի հուլիսի 25-ին: Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի է ԱՄՆ-ի ազգային անվտանգության արխիվում:
«Հրահանգ 59»-ը ընդլայնել է ԱՄՆ-ի նախագահի իրավասությունը միջուկային զենքի կիրառման հարցում` ընդհուպ մինչեւ հակառակորդին միջուկային կանխարգելիչ հարված հասցնելու որոշումը:
Այս հարվածի նպատակը եղել է ԽՍՀՄ-ին տնտեսական ծայրահեղ վնասի հասցնումը: Փաստաթուղթը նախատեսում էր նաեւ բարձր տեխնալոգիաների միջոցով խորհրդային միջուկային օբեկտների հայտնաբերումը, այդ թվում Արեւելյան Եվրոպայում եւ Հյուսիսային Կորեայում: Այս օբեկտները նախատեսվում էր ոչնչացվել կետ առ կետ, եւ որքան հնարավոր է արագ տեղեկություններ ստանալ հասցված վնասի մասին` անհրաժեշտության դեպքում կրկին հարված հասցնելու նկատառումով:





























