Մեքսիկայում կրկին աղավաղված դիակներ են հայտնաբերել: Հալիսկո նահանգում` մայրուղու մերձակայքում հայտնաբերել են 17 մերկ տղամարդկանց դիակներ` կապված շղթաներով: Ականատեսները տեսել են,թ ե ինչպես են ինչ-որ անձինք դիակները նետել մեքենաներից եւ հեռացել: Զոհերին, ըստ ամենայնի, սպանել են այլ վայրում եւ բերել Հալիսկո:

Հալիսկոն տխրահռչակ է թմրակարտելների արյունոտ բախումներով:

Times-ը գրում է, որ Մեքսիկայում վերջին շրջանում լրջորեն սրվել են ավազակների ընդհարումները: Վերլուծաբանները դա կապում են El Golfo թմրակարտելի երկու պարագլուխների ձերբակալությունների հետ: El Golfo-ի դեմ մարտնչում են «Սինալոա» եւ «Լոս Զետաս» կարտելները: