Դիլիջանի ազգային արգելոցում խախտվում են սանիտարական եւ էկոլոգիական նորմերը։ Այս մասին ահազանգել է NEWS.am-ի ընթերցողը՝ նշելով, որ Դիլիջանի հիմնական աղբանոցը գտնվում է Աղստեւ գետի հարեւանությամբ՝ քաղաքից 2-3 կմ հեռավորության վրա եւ անձրեւների դեպքում լցվում է գետը։ Ընթերցողը նկատել է նաեւ, որ ազգային պարկի տարածքում չեն դադարում անտառահատումները։

Լուսանկարները տրամադրած ընթերցողի պնդմամբ՝ դրանք կատարվել են մի քանի օր առաջ՝ ազգային արգելոցի տարածքում։ NEWSmaker-ը նշում է նաեւ, որ այս հատվածը ցանկապատված է եւ ազգային արգելոցի պատկանելիության մասին գրություններ է տեղադրված, իսկ այդտեղ տանող ճանապարհը, ամենայն հավանականությամբ, օգտագործվում է միայն հատված ծառերի տեղափոխման նպատակով։ «Փայտի մնացորդների քանակից կարելի է եզրակացնել, որ անտառահատումները արտադրական չափերի են հասնում»,- նշում է խմբագրություն ահազանգած ընթերցողը։