Ուկրաինայի նախկին վարչապետի դուստրը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգնի իր մորը հանել բանտից: Ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում Եվգենյա Տիմոշենկոն կարծիք է հայտնել է, որ ՌԴ նախագահն այն քիչ մարդկանցից է, ով կարող է օգնել մորը «գազային գործում»:
Եվգենյայի խոսքով, բանակցությունները, որոնց մասնակցել են Յուլիա Տիմոշենկոն եւ Վլադիմիր Պուտինը (վարչապետ եղած ժամանակ) նպաստել են ռուս-ուկրաինական հարաբերություններում «գազային ճգնաժամի» ավարտին: Տիմոշենկո-կրտսերը նաեւ հայտնել է, թե կցանկանար հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի անձամվ որոշ լուրեր հայտնի:
Նշենք, որ Յուլիա Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:





























