Ադրբեջանում տեղի ունեցած պայթյունը խլել է 5 բանվորի կյանք, եւս յոթը` վիրավորվել են:
Trend գործակալության տվյալներով, Սումգայիթ քաղաքի լվացող միջոցների գործարանում երկու պայթյուն է եղել: Առաջին պայթյունը եղել է փայտամշակման արտադրամասում, երկրորդը` մերձակայքում գտնվող նավթային բաքերում:
Քաղաքի ոստիկանությունից 1news.az-ին հայտնել են, որ պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ղեկավար Քեմալեդդին Հեյդարովը:





























