Ինքնաթիռի կարծանման ժամանակ փրկության ամենաշատ հնարավորություն ունեն այն ուղեւորները, ովքեր նստում են ինքնաթիռի պոչամասում: Նման տվյալներ են գրանցվել բացառիկ փորձարկման արդյունքում, որի ընթացքում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել անապատում, որպեսզի ուսումնասիրվի, թե ինչ է նրա հետ կատարվում վթարի ժամանակ:
Փորձարկումը տեղի է ունեցել Սոնորա անապատում` ամերիկյան-մեքսիկական սահմանի վրա: Այնտեղ Boeing 727 ինքնաթիռը ժամանել է օդաչուի կառավարմամբ, ով վթարից առաջ ինքնաթիռը լքել է պարաշյուտի միջոցով: Հետագայում ինքնաթիռը կառավարել են հեռակառավարման եղանակով, պարզաբանում է The Daily Mail-ը:
Փորձակումը, որը կազմակերպիչների վրա արժեցել է կես միլիոն դոլար, իրականացվել էր դեռեւս ապրիլին: Հետաքննության ժամանակ բացահայտվել է, որ գատնին հարվածելու ժամանակ առաջինը տուժում է ինքնաթիռի քիթը, այնպես որ վթարի ժամանակ հատկապես վտանգի են ենթարկվում բիզնես-դասի ուղեւորները, ովքեր նստում են հենց կապիտանի խցիկի հետեւում եւ օդաչուները: Իսկ վերջին շարքերում նստող ուղեւորները կարող են փրկվել նման վթարների դեպքում:
Boeing-ի կործանման փորձարկումներին մասնակցող փարձագետները խորհուրդ են տալիս ինքնաթիռի տոմս գնելու ժամանակ նախապատվությունը տալ ինքնաթիռի պոչամասին` լրացուցիչ ելքի հարեւանությամբ:











