Դեռահաս աղջիկների երազանքների «ասպետ» Ռոբերտ Պատինսոնը կրկին ընկերուհի ունի։ Պատտինսոնը ներկայիս սիրեցյալը իր նախկին ընկերուհին՝ Քրիսթեն Սթյուարտ է, ով դավաճանել էր նրան 41-ամյա ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ։ «Քրիսթենը հիմար սխալ էր կատարել։ Երկար երկխոսությունից, ապաշխարհությունից ու ծովի չափ արցունքներից հետո Ռոբը ներել է Քրիսթենին։ Նրանք իսկապես սիրում են իրար»,- The Sun-ին ասել է զույգի մտերիմներից մեկը։
Woman.ru-ի փոխանցմամբ՝ այժմ Պատտինսոնն ու Սթյուարտը եւս մեկ հնարավորություն են տվել իրենց հարաբերություններին ու Լոս Անջելեսում տուն են վարձել համատեղ ապրելու համար։
Նշենք, որ Պատտինսոնն ու Սթյուարտը «Մթնշաղի» հայտնի հերոսներն են։ Նրանց հարաբերությունները սկսվել են ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Սակայն պապարացիները գաղտնի լուսանկարներ են հրապարակել, որոնցում Քրիսթենը ոչ թե Պատտինսոնի, այլ ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի գրկում էր։ Դրանք էլ զույգի բաժանման պատճառ դարձան։
Լուսանկարները նաեւ ազդեցին Սանդերսի ընտանեկան ամրության վրա։ Նրա կինը՝ դերասանուհի Լիբերթի Ռոսը ցանկանում էր ամուսնալուծվել, սակայն նա էլ ի վերջո ամուսնուն երկրորդ հնարավորությունն է տվել, գրում է Mail Online-ը։




























