Միջազգային իրավապաշտպան «Humans Rights Watch» կազմակերպությունն արձանագրել է սիրիացի ընդդիմադիրների հանցագործությունները` փաստացի հաստատելով Սիրիայի իշխանությունների մեղադրանքները:
Իրավապաշտպաններն իրենց զեկույցում նշում են, որ «սիրիական ապստամբ բանակի գրոհայինները գերիների նկատմամբ կտտանքներ են կիրառում եւ արտադատական հաշվեհարդարներ տսնում, հայտնում է РБК-ն:
Ըստ փաստաթղթի, նման միջադեպեր տեղի են ունեցել երկրի հյուսիսային շրջաններում, Իդլիբի, Հալեպի, Լաթաքիայի, Սիրիայի ափամերձ հատվածներում:
«Humans Rights Watch»-ի ներկայացուցիչները նշել են, թե խոշտանգումներն ու հաշվեհարդարները ռազմական հանցագործություններ են, սակայն կարող են վերաորակվել մարդկության դեմ հանցագործությունների, եթե պարբերական բնույթ կրեն:





























