Սանկտ Պետրեբուրգում սերիական կողոպտիչի են ձերբակալել: Հաղորդվում է, որ Ադրբեջանի 25-ամյա քաղաքացի Սեյրան Շ-ն  երկար ժամանակ հանգիստ չի տվել քաղաքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. երիտասարդը նրանց վրա հարձակվել  մեկ` նրանց կոշիկները գողանալու նպատակով:

«Կոշիկի» մոլագարը մշտապես միայնակ է գործել եւ բոլոր հարձակումներն իրականացրել է նույն թաղամասում` ոչ հեռու իր բնակվելու վայրից: Նա հետեւել է զոհերին, երբ նրանք մտել են շենքի շքամուտք, հետո հարձակվել է,  վայր գցել եւ ոտքերից հանել կոշիկները, գրում է  LifeNews-ը:

Զոհերի թվում երկու անչափահաս աղջնակներ եւ չորս աղջիկներ են: Հարցաքննության ժամանակ նա չի կարողացել բացատրել, թե որն իր նման արարքի պատճառը: Նա նաեւ չի հիշել, թե ինչ է արել գողացված կոշիկների հետ: Նրան սպառնում է առավելագույնը յոթ տարվա ազատազրկում: