«Միխայլով եւ գործընկերներ» PR- գործակալության հիմնադիր Սերգեյ Միխայլովը դարձել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն` այդ պաշտոնում փոխարինելով Վիտալի Իգնատենկոյին: Վերջինս կդառնա գործակալության կոլեգիայի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, համաձայն գործակալության կանոնադրության մեջ կատարված փոփոխության, կգործի կոլեգիա, որի նախագահը նշանակվելու եւ ազատվելու է ՌԴ կառավարության կողմից: Հենց այդ կոլեգիան է ղեկավարում Իգնատենկոն:




























