Նյու Յորքում ձերբակալվել են «Գրավիր Ուոլ սթրիթի» ավելի քան երեք տասնյակ մասնակիցներ:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը»,  ձերբակալման պատճառը նրանց կողմից քաղաքի կենտրոնում կազմակեպված ցույցն էր:

Շարժման տարեդարձի կապակցությամբ նրա մասնակիցները իրենց համախոհներին կոչ են արել գրավել Նյու Յորքի ֆինանսական շրաջաններն ու ֆոնդային բորսան` կաթվածահար անելով ֆինանսական կենտրոնի գործունեությունը:

Անցած տարվա աշնանը կազմակերպության երթերը բավական բազմամարդ էին, սակայն այն բանից հետո, երբ  շարժման «վրանային քաղաքները» արգելվեցին, շարժումն սկսեց նվազել: