Պակիստանի վարչապետ Փերվեզ Աշրաֆը հրահանգել է երկրում արգելափակել մուտքը YouTube, հաղորդում է Reuters-ը: Times of India-ն հայտնել է, որ Պակիստանի իշխանություններն արգելափակել են մուտքը YouTube-ի որոշ էջեր եւ այլ տեսահոսթինգներ, որոնցում առկա է «Մահմեդականների անմեղություն» ֆիլմը:
Սեպտեմեբրի 17-ի երեկոյան իշխանություններն արգելափակել են արդեն 934 կայք, գրում է The Nation-ը: Ֆիլմի տարածումը զանգվածային բնույթ է կրում եւ հուզումներ է առաջացնում երկրում, հայտնել են տեղեկատվության նախարարությունից:
Google կորպորացիայում, որին պատկանում է YouTube-ը, հրաժարվել են ֆիլմը հեռացնել տեսահոսթինգից, սակայն սահմանափակել են մի շարք երկրների` Հնդկաստանի, Եգիպտոսի, Լիբիայի եւ Մալայզիայի մուտքը: Աֆղանստանում YouTube-ն արգելափակվել է ամբողջությամբ:





























