Տեղի է ունեցել անցած տարի հուլիսին կյանքից հեռացած անգլիացի երգչուհի Էմի Ուայնհուսի հուղարկավորությունը: Դիակիզումից հետո մոխիրը թաղվել է Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Էջվերիի գերեզմանատանը: Հրաժեշտի արարողությանը մոտ 70 մարդ է մասնակցել: Շիրմաքարը, որի տակ հանգչում են երգչուհին եւ նրա սիրելի տատիկը, պատարստել են սեւ եւ վարդագույն գույներով:

Սեպտեմբերի 14 –ին Էմին դառնում էր  29 տարեկան: Փորձաքննության արդյունքով` երգչուհին մահացել էր ալկոհոլի չարաշահումից: