ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան «Foreign Policy National Security» ալիքին հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է բռնությանը հնարավոր հակազդեցության համար 17-18 վայրերում զինված ուժեր տեղակայել, որոնց «Պենտագոնը հատուկ ուշադրություն է դարձնում»:

Նրա խոսքով` Մերձավոր Արեւելքը գտնվում է  «ցնցումների»  մեջ «արաբական գարնանից» հետո, եւ դա «Ալ Քաիդան» ու մյուս ծայրահեղականները փորձում են օգտագործել իրենց շահերի համար:

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս քննարկվում է 50 հոգանոց  ծովային հետեւակի ուղարկման հարցը Սուդանում ԱՄՆ դեսպանատուն` ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Ավելի վաղ 100 հետեւակայիններ տեղակայվել էին Տրիպոլիում եւ Եմենում:

«Պետք է պատրաստ լինենք նրան, որ ցույցերը կարող են դուրս գալ վերահսկողությունից»,-ասել է Պանետան: