Անցած շաբաթ Դերեք Շիրինյանի եւ Գլեն Հյուզի համերգները Երեւանում եւ Ստեփանակերտում... Շիրինյանն ընդամենը երկու սոլո նվագեց. դեմ չլինելով  բեմում դեմոկրատիային, նվագակցեց հայկական Dorians խմբին:  Շիրինյանը պատրաստ է լինել Dorians-ի հաջորդ ձայնագրության եւ հայկական այլ խմբերի պրոդյուսերը:

Երեւանի եւ Ստեփանակերտի բեմում Black Country-ի Communion –ի կեսն էր` Դուք եւ Գլեն Հյուզը: Մտածո՞ւմ էիք Dorians-ի հետ BCC նվագելու մասին:

Dorians-ը ցանկանում էր նվագել BCC-ի եւ Deep Purple-ի երգերը: Նրանք գիտեին, ինչ էին ցանկանում ներառել իրենց ցանկում,  եւ ամեն ինչ շատ լավ էր: Ես կարծում եմ Երեւանում համերգը ֆանտաստիկ անցավ: Դրանից հետո մենք հրաշալի ժամանակ անցկացրինք դեպի Արցախ ճանապարհին, համերգը եւս գերազանց անցավ այնտեղ: Հետո մենք հանդիպեցինք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Իմ այցն այստեղ հրաշալի էր, եւ հուսով եմ, որ ապագայում ես ավելի հաճախ հանդես կգամ Հայաստանում:  Հիմա շատ է խոսվում  Dorians-ի հաջորդ ձայնագրությանն իմ պրոդյուսերության մասին: Ես կցանկանայի որպես պրոդյուսեր աշխատել նաեւ հայկական մյուս խմբերի հետ:

Dorians-ի հնչյունը նմա՞ն է նրան, որին Դուք սովոր եք պրոդյուսերություն անել:

Այո, նրանք պրոգրեսիվ են նվագում: Նրաց վոկալիստը` Գոռը, անհավատալի լավն է, նա սուպերաստղի ապագա ունի: Կարծում եմ, նրանց հարկավոր է «բեկումնային» ձայնագրություն` հաջորդ փուլ դուրս գալու համար: Կարծում եմ, ես կկարողանոմ նրանց օգնել:

Կարո՞ղ եք մի փոքր խոսել նոր` Black Country Communion Afterglow-ի մասին: Այն արդեն ավարտվա՞ծ է:

Այո, կթողարկվի հոկտեմբերի  30-ին: Այն արդեն հնարավոր է օնլայն պատվիրել: Ձայնագրությունը լավ է հնչում, մենք այն լսում էինք Արցախի ճանպարհին: Կարծում եմ, սա BCC-ի լավագույն ձայնագրությունն է:

Դուք կցանկանայի՞ք ձայնագրել գերակայող ստեղնային ձայն, ինչպես «Էմերսոն, Լեյք էնդ Փալմերի» մոտ:

Չգիտեմ: Ես հորինում եմ այն, ինչ սիրում եմ լսել: Եթե լսեք իմ յոթ անհատական ալբոմները, դուք կտեսնեք, որ գերակայում է  կիթառը: Ես պարզապես կիթառի ֆանատ եմ: Ես ստեղնային ալբոմներ չեմ լսում, դրանք ինձ համար ձանձրալի են: Իմ ոճը միանշանակ ագրեսիվ է եւ ես ցանկանում եմ,  որ իմ հնչյունը լսելի լինի, սակայն չեմ ցանականում, որ բոլորն ինձ նվագակցեն: Ես  ավելի շուտ թիմային խաղացող եմ, ուստի ինձ հաճելի է ձայնագրության մեջ դնել իմ ոճը:

Չհաշված  BCC-ն, վերջին 10-12 տարում Դուք գործիքային երաժշտություն եք նվագել: Կարոտո՞ւմ եք վոկալ կոմպոզիցիաները`  Dream Theater-ից եւ Platypus-ից հետո:

Ես սիրում եմ աշխատել գերազանց վոկալիստների հետ: Դա այն է, ինչ ես մշտապես նախընտրել եմ: Բայց  շատ հաճախ ես սիրում եմ  նաեւ գործիքային երաժշտություն կատարել: Ես սիրում եմ եւ մեկը, եւ մյուսը: Black Country Communion-ում Գլենի հետ աշխատելը հրաշալի է, քանի որ նա ֆանտաստիկ երգիչ է:

Դուք կցանկանայի՞ք ստեղնային պարտիա հորինել բարդ տեքստի համար, ինչպես A Change of Seasons-ի կամ ողջ ալբոմի համար:

Չգիտեմ, չեմ կարծում: Ես կցանկանայի ավելի շատ «նորմալ» երգեր նվագել: Ես նկատում եմ, որ տարիքի հետ իմ ճաշակներն ավելի նվազ  պրոգրեսիվ են դառնում: Ցանկանում եմ պարզ եւ հիշվող բաներ կատաել: Ես շատ եմ նվագել, եւ Planet X –ը  ավելի պրոգրեսիվ  էր ինչ-որ բանում, քան Dream Theater-ը: Հավանաբար, տարիքի հետ ճաշակը փոխվում է:

Դուք կցանկանայի՞ք լինել  շարժիչ ուժ` կիթառային  G3-ի ստեղնային անալոգի նախագծում:

Դա հրաշալի կլիներ: Ես միանշանակ բաց եմ նման առաջարկությունների համար: Սակայն, անկեղծ ասած, կարծում եմ,  որ նման գաղափարներ արդեն մտածել են, եւ չեմ կարծում,  որ նախագիծը բավարար չափով  հաջող կլինի շրջագայության համար: Դահլիճը պարզապես չի լցվի:

Սակայն նրանք գալիս են Սարատինիի եւ մյուսների համար G3-ում:

Դա այլ բան է: Կիթառն ուրիշ է ստեղնայինի համեմատ: Չեմ կարծում, որ  K3 –ը (Keyboard 3) կաշխատի:  Սակայն եթե որեւէ մեկը նման նախագիծ անի եւ այն նորմալ լինի, ես միանշանակ դրան կմասնակցեմ:

Իսկ կացանկանայի՞ք Ձեր ալբոմներում մեկ-երկու կիթառային պարտիաներ նվագել..

Ես` կիթառո՞վ...

Այո, Nightmare Cinema-ում…

Դե ես դա պարզապես հաճույքի համար էի անում: Դա չի կարելի նվագել համարել:

Ավագ սերնդի կիթառահարներից ո՞ւմ հետ կցանկանայիք նվագել: Ջիմի Փեյջի՞:

Ես շատ կցանկանայի նրա հետ նվագել: Կարծում եմ, մեծագույն կիթառահարներից մեկն է ողջ պատմության ընթացքում: Ես միշտ ուրախ եմ նվագել մեծերի հետ:

Ջեֆ Բե՞ք:

Միշտ երազել եմ այդ մասին: Կարծում եմ, երբեւէ դա տեղի կունենա:

Իսկ կցանկանայի՞ք նվագել  Fender Rhodes-ի վրա, ինչեպես Ռեյ Մանզերեկը:

Օ, ես ունեմ 1974թ. Rhodes, ես այն գնել եմ 6 ամիս առաջ: Ինձ շատ է դուր գալիս: Շրջագայության չեմ վերցնի, բայց կթողնեմ  ստուդիայում ձայնագրությունների համար: Ես Rhodes –ի վրա նվագում եմ իմ Oceana ալբոմում եւ մի քիչ էլ` Black Country Communion-ում:

Սպասում ենք Ձեր համերգին Երեւանում` Գլեն Հյուզի, Ջո Բոնամասի եւ Ջեյսոն Բոնեմի հետ:

Հուսով եմ մենք դա շուտ կանենք, քանի որ պայմանավորվել ենք:

Զրուցեց Արամ Գարեգինյանը