Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային  ծառայությունը`  «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության եւ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից:

«Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն, իսլանդական սառեցված սկումբրիա եւ Հայաստանից ներմուծվող  իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի  բակտերիաներ: Այս ընկերությունները նախկինում նույնպես հայտնվել են Ռուսաստան  ներմուծվող  ընկերություններին ներկայացված  պահանջները խախտողների «սեւ ցուցակում»:

«Ռոսսելխոզնադզորը» նաեւ խիստ հսկողության տակ է առել Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից եւ Իսպանիայից ներմուծվող մի շարք մսային եւ ձկնային արտադրանքների նկատմաբ` «աղիքային ցուպիկների խմբի բակտերիաների առաջնային հայնաբերման կապակցությամբ»:  Խիստ հսկողություն է սահմանվել նաեւ Լիտվայից ներմուծվող կաթնամթերքի նկատմամբ` կաթնաշոռի  պարունակության մեջ խմորիչներ հայտնաբերելու կապակությամբ: