ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Երեկ նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրահատական բաժանմունք։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է պատգամավորը, մեր թղթակցին այսքանն է հաջողվել պարզել։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասյանն էլ ի հավելումն փոխանցել է, որ Դեմիրճյանը գտնվում է հետվիրահատական ապաքինման փուլում եւ, ըստ բժիշկների, դեռ մեկ շաբաթ էլ, հավանաբար, կմնա հիվանդանոցում։ Նշենք, որ ՀԺԿ նախագահը վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 8-ին»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























