Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատանը դիվանագետները ոչնչացնում են գաղտնի փաստաթղթերը: Դա արվում է որպես նախազգուշական միջոց՝ կապված հակաամերիկյան տրամադրությունների հետ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Բեյրութում դեսպանատունը ձեռնամուխ է եղել գաղտնի փաստաթղթերի ոչնչացմանը: Հաղորդվում է, որ լիբանանայան աշխատակիցները բողոքների պատճառով շուտ են տուն ուղարկվել: 

Վաշինգթոնում պաշտոնական ներկայացուցիչը բացատրել է, որ  դեսպանատան  զավթման վտանգ չկա, հայտնում է rbc-ն:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լիբանան մեկնելուց:

Հիշեցնենք, որ մահմեդականների դժգոհությունն է առաջացրել համացանցում հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը: Զանգվածային հակաամերիկյան  ցույցեր են տեղի ունեցել Լիբիայում, Եմենում, Թունիսում, Եգիպտոսում, Սուդանում եւ Ավստրալիայում: