Պարզվում է, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գործողությունների մասին տեղեկանում է լրագրողներից։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Երբ «Իրավունքը» փորձեց ճշտել, թե Լ. Զուրաբյանը Հայաստանում ՌԴ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ամբողջ ՀԱԿ խմբակցությո՞ւնը, թե՞ որպես անհատ է ներկայացել, պարոն Բագրատյանը նշեց.
- Ես չգիտեմ, ինչպե՞ս ՀԱԿ խմբակցության անունից պետք է ներկայանար։ Որպես կանոն, մենք քննադատում ենք նման հանդիպումները, ես ձեզանից եմ լսում, որ հանդիպել է։ Իրենից պարզեք, ես ի՞նչ իմանամ։
- Բայց, երեւի թե պետք է տեղյակ լինեիք, եթե խմբակցության անունից ներկայացած լիներ։
- Դե զանգեք իրեն, ինձ ինչո՞ւ եք զանգահարում։
Ի՞նչ է ստացվում, մի՞թե Լեւոն Զուրաբյանին ՀԱԿ անդամների կարծիքն այլեւս չի հետաքրքրում, թե՞ որպես անհատ ներկայանալով տարբեր կառույցներում փորձում է շահավետ տարբերակ գտնել սեփական կարգավիճակի համար»,- գրում է «Իրավունքը»։




























