Քաբուլում ահաբեկչություն է տեղի ունեցել արտասահմանցիների հանդեպ: Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հեզբ-ի-իսլամ» խմբավորումը: Դա եղել է վրեժ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի համար:
Մահապարտ ահաբեկչուհու գործողությունների զոհ է դարձել 10 մարդ: Նրանցից 9-ն արտասահմանցի աշխատողներ էին, մեկը` տեղացի թարգմանիչ: Նրանք ուղեւորվելիս էին եղել Քաբուլի օդանավակայան, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում դժգոհության ալիքը բարձրացել էր համացանցում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հայտնվելուց հետո: Լիբիայի Բենգազիում հյուպատոսության հարձակման հետեւանքով սպանվել էր ամերիկյան դեսպանը:





























