Apple ընկերության բաժնետոմսերը NASDAQ էլեկտրոնային աճուրդում սեպտեմբերի 17-ին անցել են 700 դոլարի սահմանագիծը: Աճուրդի սկսվելուց 52 ժամ անց բաժնետոմսերը հասել են 701,79 դոլար արժեքի:
Apple-ի մեկ բաժնետոմսի համար աճուրդի փակմանն առաջարկել են $699,78` 1,23% ավելի, քան մեկ օր առաջ, ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 656 միլիոն դոլար, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ներդրողների դրական տրամադրվածությանը նպաստել են Apple -ի նոր iPhone 5 սմարթֆոնի նախնական պատվերների վերաբերյալ տվյալները: Ըստ ընկերության տվյալների` 2 միլիոն նախնական պատվեր է ձեւակերպվել սեպտեմբերի 14-ից սկսած:
Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարում Apple-ի բաժնետոմսերը կհասնեն $750-ից մինչեւ $1000:





























