Իռլանդական Irish Daily Star-ի գլխավոր խմբագիր Մայքլ Օ’Քեյնը ազատվել է աշխատանքից, իսկ խմբագրությունում էլ ստուգումներ են սկսվել: Այդ մասին հայտնել է պարբերականի սեփականատերը: Դա տեղի է ունենում Քեմբրիջի դքսուհու կիսամերկ լուսանկարների հրապարակման պատճառով:
Ինչպես Associated Press-ին վկայակոչելով հայտնում է ՆՏՎ-ն, Քեյթ Միդլթոնի մերկ կրծքով նկարները հրապարակվել են սեպտեմբերի 16-ին: Irish Daily Star-ը հրատարակվում է միայն Իռլանդիայում եւ չի տարածվում Մեծ Բրիտանիայի տարածքում:
Բարձրացել է մեծ աղմուկ: Հրապարակումիցբ հետո Իռլանդիայի արդարադատության նախարար Ալան Շաթերը խոստացել է հիշել օրենքի խստացման ծրագրերի մասին, որոնք վերաբերում են մասնավոր կյանքի չմիջամտելուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կիսամերկ դքսուհու առաջին լուսանկարները հայտնվել էին ֆրանսիական Closer ամսագրում: Պապարացիները դքսուհուն լուսանկարել էին այն ժամանակ, երբ նա ամուսնու հետ արեւային լոգանք էր ընդունում Պրովանսի մասնավոր հյորւանոցում: Ֆրանսիացիներից հետո նկարները տպագրել են իռլանդացիները, իսկ սեպտեմբերի 17-ին դրանք հայտնվել են իտալական Chi ամսագրում, որը ինչպես եւ Closer-ը, պատկանում են Սիլվիո Բեռլուսկոնիին:
Թագավորական ընտանիքի փաստաբանները արդեն հասնում են նկարների հետագա հրապարակումների արգելքին: Այդ գործի լսումները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին ֆրանսիական դատարանում:





























