Ճշտված տվյալներով՝ Քաբուլում ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհերի մասին, որոնցից  9-ն արտասահմանյան քաղաքացիներ են, մեկը՝ տեղացի թարգմանիչ։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ զոհված արտասահմանցիների թիվը 10-ն է, մահացել են նաեւ մեխանիկը եւ պատահական անցորդ։

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, մահապարտ-ահաբեկչուհին պայթեցրել է միկրոավտոբուսը, որն ուղեւորվել էր Քաբուլի միջազգային օդանավակայան։ Ահաբեկչությունը կատարվել էր «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պատճառով։ Պատասխանատվությունը ստանձնել է «Հեզբ-ի-իսլամ» խմբավորումը: