Տղամարդը վեցամյա խորթ տղային կախել է, որպեսզի երեխան չխանգարի իր ընտանեկան երջանկությանը սեփական երեխաների հետ: Դեպքը տեղի է ունեցել Կուզբասում:
6-ամյա Արթուր Ռիբակովին մայրը կախված է գտել իր սեփական տան սենյակներից մեկում : Կինն ընդամնեը 10 րոպեով երեխային միայնակ էր թողել խորթ հոր հետ:
Սպանության կասկածով տեղում ձերբակալվել է 38-ամյա խորթ հայր Եվգենի Մենշիկովը, ով հարցաքննության ժամանակ անմիջապես ընդունել է իր մեղքը, հաղորդում է LifeNews-ը:
Մենշիկովը պարզաբանել է, որ սպանության է դիմել, որպեսզի ընտանիքին ազատի չսիրված խորթ որդուց: Նա ցանկանցել է ընտանիք կազմել հարազատ երեխաների եւ սիրելի կնոջ հետ: Երբ Արթուրի մայրը կարճ ժամանակով դուրս է եկել տնից, Եվգենին արթնացրել է տղային, վզին պարան է հագցրել: Սպանության պահին սենյակում են գտնվել նրա հարազատ դուստրն ու որդին: Արթուրի անշնչացած մարմինը 10 րոպե անց հայտաբերել է մայրը: Տղամարդը կնոջը հայտնել է, որ տղան ինքն է կախվել:





























