Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 17-ին ուղեւորատար  երկու ինքնաթիռներ արտակարգ վայրէջք են կատարել: Օդանավակայանում անանուն ահազանգ էին ստացել, որ ինքնաթիռներում ահաբեկչություն է պատրաստվում:

Ինչպես պարզվել է, զանգով հաղորդել են այն մասին, որ  American Airlines եւ Finnair ընկերությունների ինքնաթիռներում հակագազներով ահաբեկիչներ են թաքնված, որոնք մտադիր են պայթեցնել օդանավերը: Ինքնաթիռները Նյու Յորք էին ուղեւորվել Սան Ֆրանցիսկոյից եւ Հելսինկիից:

Ոստիկանները խուզարկել են վայրէջք կատարած ինքնաթիռները եւ ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել: Միջադեպն օդանավակայանի աշխատանքի վրա չի ազդել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իրավապահների խոսքով` նմանատիպ զանգեր են ստացվել նաեւ այլ օդանավակայաններում, այդ թվում` Սան Անտոնիոյում  (Թեքսաս նահանգ):