Ռուսաստանի Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նա իր հայ գործընկերոջ` Սեյրան Օհանյանի հետ կքննարկի ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության հեռանկարները:
«Սեպտեմբերի 18-19-ը ՌԴ-ի Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նա բանակցություններ կվարի իր գործընկերոջ` Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետը»,-ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտպանական ծառայությունների ղեկավարները կքննարկեն նաեւ երկու երկրների Զինված ուժերում տիրող վիճակն ու հետագա զարգացումները, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմական-տեխնիկական երկկողմանի համագործակցության հեռանկարները:
Սեպտեմբերի 19-ին Անատոլի Սերդյուկովը կմասնակցի ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցության -2012» համատեղ զորավարժությունների ավարտական փուլին:




























