Ապարան-Արտաշավան ավտոճանապարհին ասօր` ժամը 05:52-ին,  տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով երկու ուղեւոր տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետ` «Արմենիա»' բժշկական կենտրոն: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: