Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը, որի օրակարգում 168 հարցեր են, գրում է BBC-ն: Ասամբլեայի նիստերը կանցկացվեն Սերբիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Վուկ Երեմիչի նախագահությամբ:
Քննարկվող հիմնական թեման կլինի Մերձավոր Արեւելքի իրավիճակը, այդ թվում` Սիրիայի, որտեղ 2011թ. մարտից շարունակվում է իշխանությունների եւ ընդդիմության դիմակայությունը:
Երկրորդ սուր խնդիրն Իրանի ատոմային հիմնախնդիրն է, ընդդեմ որի միջազգային պատժամիջոցներ են կիրառվում: Հիշեցնենք, ԱԷՄԳ-ը փորձում է իրանական Փարչին քաղաքում գտնվող ատոմային օbյեկտներում մուտքի իրավունք ստանալ, որտեղ, ենթադրվում է, կարող են միջուկային հետազոտություններ անցկացվել: Սակայն Իրանը հերքում է` պնդելով, որ մշակումները բացառապես խաղաղ բնույթի են:
Բացի դրանից, այս նստաշրջանում թեժ քննարկումներ կծավալվեն Պաղեստինի Ինքնավարության կողմից արված հայտարարության առթիվ, որը եւս ձգտում է ՄԱԿ-ի անդամ դառնալ, գրում է rbc-ն:





























