Համագործակցությունը խորացնելու դիմաց Իրանը Հայաստանին պետք է ինչ-որ բան առաջարկի: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` մեկնաբանելով իրանական հարցի վերաբերյալ միջազգային բանակցություններն այս փուլում: Ըստ նրա` Հայաստանն Իրանի շուրջ բանակցություններում միջնորդական ավելի զգալի դեր կատարելու մեծ ներուժ ունի:

«Քրիստոնեական Հայաստանը իսլամական Իրանին սահմանակից միակ պետությունն է, որը կայուն հարաբեություններ ունի վերջինիս հետ: Բայց չպետք է մոռանալ, որ այդ միջնորդությամբ հետաքրքրված է Իրանն ինքը: Եթե նա ցանկանում է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները, ապա հենց նա, ոչ թե Երեւանը, պետք է համապատասխան ջանքեր ձեռնարկի: Մենք պետք է տեսնենք, թե դրա դիմաց նա ինչ է առաջարկում: Նույնն էլ Թուրքիայի դեպքում է. Հայաստանը պետք է բաց լինի առաջարկների համար, բայց առաջին քայլը թող անեն նրանք, ովքեր շահագրգռված են»,- հավելել է փորձագետը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի