Ավստրալացի երկու ռեժիսորների եւ նրանց գործընկերների նկարհանման օրը ավարտվել է ինչպես կինոյում. Իրենցից 300 մետր հեռավորության վրա նրանք տեսել են կրակե պտտահողմ: Թռչող կործանիչների ձայն հանող  30 մետր բարձրությամբ կրակե պտտահողմը հանկարծ հայտնվել է վտանգավոր հեռավորության վրա, փոխանցում է NEWSru.com-ը:

Դեպքը տեղի է ունեցելԱվստրալիայի կենտրոնական մասում գտնվող  Ալիս-Սպրինգս քաղաքի մերձակայքում: Ռեժիսոր Քրիս Թենջիի մոտ, նրա խոսքով, բերանը բաց է մնացել, երբ տեսել է  կրակե պտտահողմը: «Այս տարածքում ես նկարահանումներ եմ կատարում արդեն 23 տարի շարունակ, սակայն երբեք նման բան չեմ տեսել», ասել է Թենջին:

Մասնագետները վստահեցնում են, որ բնական այս երեւույթը հազվադեպ է հանդիպում եւ շատ վտանգավոր է: Օրինակ 1923 թ-ին Ճապոնիայում 15-րոպեանոց կրակե պտտահողմը 38 հազար մարդու մահվան պատճառ է դարձել: