Թբիլիսիի Քաշեութի եկեղեցու բակում հավատացյալները բողոքի ակցիա են անցկացրել` իշխանություններից պահանջելով գտնել եկեղեցու պատին  Սբ. Նինոյի ծաղրանկարի հեղինակներին:

Վրացական իշխանությունները գերադասել են «չգտնել» նկարի հեղինակներին, որպեսզի չհայտնվեն դժվար ընտրության առաջ. հավատացյալների պահանջով նրանց պատժելու դեպքում կարժանանան Արեւմուտքի քննադատությանը` խոսքի ազատության իրավունքը խախտելու համար:

Նշենք, որ վանդալների պատկերած ծաղրանկարն ուղեկցվել էր  «Free Pussy Riot» գրառմամբ:

Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդի քարտուղար Միքայել Բոտկովելին  RFI-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե ոստիկանություն չեն դիմի, բայց «իշխանությունները պարտավոր են գտնել եւ պատժել մարդկանց կրոնական զգացմունքներն անարգողներին»:

Նշենք, որ եկեղեցու պատի նկարը հայտնաբերվելուց մի քանի րոպե անց մաքրել են, եւ այժմ դրա մասին ոչինչ չի հիշեցնում: