Հայաստանի կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Այդ մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադառնալով կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը և դրանում հնչած գնահատականներին:

«Փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին,  ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ: Նախագահը խիստ գնահատականներ է տվել երկրի տնտեսական վիճակին ու յուրացումներին: