Լարի կատուն հեռացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի` Դաունինգ-սթրիթում գտնվող նստավայրի «Մկների գլխավոր որսորդի» պաշտոնից: Տնային սիրելին վատ էր կատարում իր պարտականությունները:

Բրիտանական Daily Mail թերթի տվյալներով, Քեմերոնի համբերությունը հատել է այն բանից հետո, երբ նա Լարիին հայտնաբերել է իր գրասենյակում աթոռին հանգիստ քնած, այն ժամանակ, երբ նրա կողքով մուկ էր անցնում: Վարչապետը փորձել է արթնացնել կենդանուն, սակայն Լարին միայն թեթեւակի բացել է մի աչքը եւ հորանջել է»:

Լարին ծառայության է անցել 2011 թ-ի փետրվարից, սակայն մկների որսորդը բազմիցս քննադատության է արժանացել մամուլի կողմից` սեփական աշխատանքի նկատմամբ ոչ բավարար պատասխանատվություն ցուցաբերելու պատճառով: Պապարացիները Լարիին լուսանկարել էին վարչապետի նստավայրի պաշտգամբում արեւային լոգանք ընդունելու պահին, այն ժամանակ երբ նրա մոտով մուկ էր անցնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: