Սեպտեմբերի 16-ին Խարկովում գնդակահարված հաը եղել է Ուկրաինայի քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Խարկովում Հայաստանի հյուպատոսությունից` միեւնույն ժամանակ նշելով, որ այդ գործով ձերբակալվածներ դեռեւս չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորել էր, որ Խարկովի Դանիլեւսկյան փողոցում սեպտեմբերի 16-ին հայի են գնդակահարել, ով տեղում մահացել է : «Օպլոտ» տեղեկատվական գործակալության տվյալներով, մահացած 25-ամյա տղամարդը ստացել է հրազենային 13 վնասվածք:
Նախնական տվյալներով, մահացածը խարկովցի գործարար, Պեսոչինյան գյուղական խորհրդի պատգամավոր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է, փոխանցում է Analitika-ն:
Հանցագործները օգտագործել են հունգարական արտադրության 7,4 եւ 7,6 տրամաչափի ատրճանակ: Զենքը հայտնաբերվել է:
Իրավապահները պարզել են, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Դանիլեւսկյան փողոցում տղամարդը դուրս է եկել իր տնից եւ նստել է «Պրադո» մեքենան, հենց այդ ժամանակ էլ մեքենային է մոտեցել անծանոթ տղամարդը եւ կրակել է նրա վրա:





























