Ադրբեջանի գործողությունները խորացնում են երկրի եւ միջազգային հանրության միջեւ անդունդը: Այդ մասին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե միջազգային հանրության միահամուռ արձագանքը արդյոք չի նշանակում, թե Ադրբեջանը կորցնում է վստահությունը:
Հայ նախարարի խոսքով` Ադրբեջանը բազմիցս ոչ միայն չի հարգել տված խոստումները եւ ձեռքբերված պայմանավորվածությունները, այլեւ շատ անգամ արհամարհել է: Որպես օրինակ նա նշել է 2011թ. սկզբին եւ 2012թ. հունվարին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածությունները. «Ադրբեջանը ոչ միայն այնպես արեց, որ այդ պայմանավորվածությունները չհարգվեն, այլեւ խոչընդոտեց դրանք իրագործելու մեխանիզմների ստեղծմանը», - ասել է Նալբանդյանը` հավելելով, որ նման օրինակները բազմաթիվ են:
Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով խորացնում է իր եւ միջազգային հանրության միջեւ անդունդը. «Իսկապես, միջազգային հանրությունը միահամուռ վրդովմունք հայտնեց Ադրբեջանի որոշման կապակցությամբ: Սակայն Ադրբեջանը ձեւացնում է, թե անձրեւ է գալիս», - ամփոփել է նախարարը:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը նշել է, որ Ռամիլ Սաֆարովի դեպքն իրոք անհանգստացնող է. «Այդ հարցում մենք ողջունում եւ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵՄ-ի, Եվրախորհրդիեւ ՀԱՊԿ-ի հայտարարությունները», - ընդգծել է Լիդինգթոնը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























