Հենց որ ճգնաժամային իրավիճակի տարրեր են ի հայտ գալիս, սկսվում է իրավիճակի պայթյունավտանգության աստիճանի դիտարկումը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Երեւանում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանեով հարցին, թե ճգնաժամային իրավիճակում որքան արագ կարող է արձագանքել ՀԱՊԿ-ը: Բորդյուժան նաեւ նշել է, որ ամեն ինչ կախված է ճգնաժամային իրավիճակի զարգացումից:
Նշենք, որ սեպտեմբերի 18-19-ին Երեւանում տեղի է ունենում ՀԱՊԿ-ի երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդի նիստը:
ՀԱՊԿ-ի մասնակիցները, Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո, մնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992թ. մայիսի 15-ին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























