Թուրքիայում մասնավոր անձի ավտոմեքենայից առգրավել են երկու կոնտեյներ ցեզյում-137 տեսակի ռադիոակտիվ նյութ: Մեքենան ոստիկանների կողմից կանգնեցվել է Գիրեսուն նահանգի հյուսիս-երեւելքում: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ցեզիումը փոխանցվել է Արտակարգ իրավիճակների ծառայության  փորձագետներին:

Իշխանությունները պարզում են, թե որտեղից է ռադիոակտիվ նյութը հայտնվել Թուրքիայի տարածքում եւ ուր պետք է այն հասներ: Փորձաքննության ավարտին ռադիոակտիվ  նյութը կտեղափոխվի Թուրքիայի Ատոմային էներգետիկայի  գործակալություն, փոխանցում է «Ռոսբալտը»:

Ցեզիում -137 կիրառվում է բժշկական սարքավորումներ եւ չափիչ սարքերի մեջ, այդ թվում արտադրության բնագավառում: