Այն բանից հետո, երբ անհաջողությամբ են ավարտվել Սիրիական խոշոր քաղաքների, այդ թվում Դամասկոսի եւ Հալեպի նկատմամբ վերհսկողության սահմանման փորձերը, սիրիական զինված ընդդիմության ղեկավարությունը հույսը դրել է Ասադի մերձակա շրձապատի դավաճանության վրա:
Կառավարական զորքերի կողմից գրոհայինների նկատմամաբ ունեցած նոր հաջողությունների ֆոնին, այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» ղեկավարները, որոնք հիմնավորվել են Թուրքիայի տարածքում, 25 միլիոն դոլարն են խոստացել նրան, ով իրենց կհանձնի նախագահ Բաշար Ասադին:
Ինչպես հայտնել է նրա հրամանատարներից մեկը` Ահմեդ Հիջազին, նրանք ուրախ կլինեն Ասադին ստանալ ցանկացած վիճակում` կենդանի կամ մահացած: Հայտարարելով պարգեւի մասին` ապստամբմները հույս ունեն, որ ներկայիս նախագահի կողմնակիցներից մեկը կդավաճանի նրան: Հիջազին նշել է, որ պարգեւի նպատակը` «Ասադի մերձավոր շրջապատի անդամներին գործի դնելն է»,-փոխանցում է ՌԲԿ-ն:





























