Սեպտեմբերի 18-ին Փարիզի Նանտեր արվարձանի դատարանը բավարարել է Քեմբրիջի դքսուհի Քեթրինի փաստաբանի պահանջը` արգելել  բրիտանական արքայազն Ուլյիամի կնոջ կիսամերկ նկարների տարածումը:

Ինչպես հաղորդել է France Press-ը, Նանտերի դատարանի որոշմամբ արգելվում է սկանդալային լուսանկարների տարածումը: Ոիլյամի ու Քեյթի ֆաստաբան Օրելեն Ամելը Ֆրանսիայում երկու բողոք է ներկայացրել`անհապաղ քաղաքացիական հայց եւ քրեական գործի հարուցում անհայտ անձի դեմ: Այս հայցի քննությունը բավականին երկար կտեւի, լուսաբանել է «Գազետա.Ru»-ն:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ֆրանսիական Closer ամսագիրը հրատարակել էր Ֆրանսիայում արված լուսանկարները, որում դքսուհին հանգստի ժամանակ պատկերված էր մերկ կրծքով:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ֆրանսիական ամսագրում հայտնված նկարները այնուհետեւ վերատպվել են իռլանդական Irish Daily ու իտալական Chi ամսագրերի կողմից: Արդյունքում իռլանդական խմբագիրը հեռացվել է աշխատանքից: