Համաձայն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի եւ Ղարաբաղի ԶՈՒ շփման գծում` Ֆիզուլիի Գարախանբեյլի գլուղի մերձակայքում տեղի կունենա մոնիտորինգ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումըը կիրականացնեն դաշտային օգնական Խրիստո Խրիստովը եւ գրասենյակի համակարգող Փիթեր Քին: Հակառակ կողմում աշխատանքը կիրագործեն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Իրժի Աբերլեն եւ անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:
Նշենք, որ վերջին մոնիտորինգը ԵԱՀԿ-ի առաքելությունն անց է կացրել սեպտեմբերի 12-ին` սահմանված ժամանակացույցի համաձայն, հրադադարի խախտումների դեպքեր չէին գրանցվել:




























