Բաքվում տեղի ունեցած վթարի հետեւանքով զինծառայողներ են տուժել: Դեպքի պատճառով ադրբեջանցի 8 զինծառայողներ, այդ թվում երկու սպա, հիվանդանոց են տեղափոխվել:
ԱՊԱ գործակալության տվյալներով` վթարը տեղի է ունեցել Բաքվի Շաֆախաթ Մեհդիեւի փողոցում: Բաքվի զորամասերից մեկին պատկանող «UAZ» մակինշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հաղորդում է «ԱՆՍ-ՊՐԵՍՍ»-ը, թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել 8 մարդ` 2 սպա եւ 6 զինծառայող: «Մերսեդեսի» վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի հստակ պատճառները կբացահայտվեն տեսախցիկների ձայնգրությունները ուսումնասիրելուց հետո:





























